«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ և ամերիկյան MLS-ի «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը մեկնաբանել է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի՝ «Լիվերպուլից» հեռանալը։
«Նույնիսկ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու՝ ես սիրում եմ Յուրգեն Կլոպին։ Ես սիրում եմ նրա բնավորությունը, նրա անհատականությունը և այն, ինչ նա բերում է սպորտին: «Մանչեսթեր Յունայթեդի» իմ ընկերներից ոմանք կսպանեին ինձ, բայց ես տխուր եմ տեսնելով, որ նա հեռանում է: Այն, ինչ նա արեց ակումբի և սպորտի համար, անհավանական էր»,- ասել է Բեքհեմը Smartless փոդքաստում:
Գերմանացի մասնագետը մերսիսայդցիներին գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերի 8-ին։