Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու։
Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը սոցցանցերում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» վաղուց էր հետևում Պոչետինոյին, և այժմ «կարմիր սատանաները», ամենայն հավանականությամբ, լրջորեն կմտածեն 52-ամյա մարզչին հրավիրելու մասին։ Այնուամենայնիվ, նախ մանկունիանցիների ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Էրիկ տեն Հագի վերաբերյալ. հոլանդացու ապագան մնում է անորոշ:
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն «Չելսիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2023 թվականի ամռանը։