Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը բացատրել է «Բավարիայի» պաշտպան Էրիկ Դայերին հավաքական չհրավիրելը:
«Նա շատ լավ է խաղում «Բավարիայում», և ես գիտեմ, որ նրանք շատ գոհ են նրանից: Մենք կարծում ենք, որ նա մի փոքր զիջում է մեր ընտրած մյուս տղաներին: Մենք դիտում ենք յուրաքանչյուր խաղ։ Ակնհայտ է, որ նա լավ խաղաց Չեմպիոնների լիգայի մի քանի խոշոր խաղերում, ուստի մենք դա հաշվի առանք։ Բայց մենք գնահատում էինք նրան բոլոր առումներով»,- Սաութգեյթի խոսքերը մեջբերել է Bayern&Germany-ն «X» սոցիալական ցանցում (նախկին՝ Twitter)։
Սաութգեյթն Անգլիայի հավաքական է հրավիրել 11 պաշտպանների Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության համար՝ Ջերադ Բրենթվեյթ, Լյուիս Դանկ, Ջո Գոմես, Մարկ Գեհի, Էզրի Կոնսա, Հարի Մագուայր, Ջարել Քուանսահ, Լյուկ Շոու, Ջոն Սթոունս, Կիրան Թրիփիեր, Քայլ Ուոքեր։
Այս մրցաշրջանում Դայերը անցկացրել է 24 հանդիպում, սակայն արդյունավետ չի եղել։