Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը մեկնաբանել է «Այաքսի» 33-ամյա կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնին Եվրո 2024-ին մեկնող ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակում չընդգրկելու որոշումը։
«Ինձ համար դժվար է Հենդերսոնին թիմից դուրս թողնելը, նա միշտ աջակցել է ինձ։
Որոշիչ գործոնը վերջին հավաքին ստացած վնասվածքն էր։ Նա բաց թողեց հինգ շաբաթ և չկարողացավ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Հենդերսոնը Անգլիայի հավաքականում հանդես է գալիս 2010 թվականից։