«Մանչեսթեր Յունայթեդի» 24-ամյա վինգեր Ջեյդոն Սանչոն, որը վարձավճարով հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայում», չի ցանկանում վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ճամբար։ Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» ցանկանում են խաղացողի համար ստանալ 58 միլիոն եվրո, նրանք նախորդ ամառ նույն գինն էին առաջարկել սաուդյան ակումբներին, որոնք հետաքրքրված էին խաղացողով:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Տեն Հագն ու Սանչոն կոնֆլիկտ էին ունեցել, ինչի պատճառով հոլանդացի մասնագետը դադարեց անգլիացուն խաղադաշտ դուրս թողնել։ Սրանից հետո՝ հունվարին, անգլիացի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Բորուսիա»։ Սանչոյի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
























































