«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գտել է ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին փոխարինելու համար հարմար թեկնածուներ, հայտնում է Transfer News Live-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ վկայակոչելով լրագրող Սայմոն Մալլոխին։
Աղբյուրի համաձայն, 54-ամյա հոլանդացի մասնագետը մեծ հավանականությամբ կհեռանա ակումբից «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակչից հետո: «Մանչեսթեր Յունայթեդում» Տեն Հագին փոխարինողը կարող է լինել կամ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կամ «Բրայթոնի» և «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը: Ակումբի սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը պետք է որոշում կայացնի Գավաթի եզրափակչից հետո։
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրել է ութերորդ տեղը։ Սա «կարմիր սատանաների» վատագույն արդյունքն է վերջին 34 տարվա ընթացքում և Պրեմիեր լիգայի ողջ պատմության ընթացքում (1992 թվականից):
























































