«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է այն փաստը, որ երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։
«Վատ չէ.․․ Խոսելու շատ բան չկա, ավելի լավ է պարզապես ֆուտբոլ խաղալ և շատ չխոսել:
Թող ուրիշները խոսեն, ավելի լավ կլինի»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Անգլիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը դարձել է 27 գոլի հեղինակ։
























































