«Արսենալի» կիսապաշտպան Կայ Հավերցը սահմանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում գերմանացի ֆուտբոլիստների շրջանում ռեկորդ։
«Արսենալի» կազմում «Էվերտոնի» հետ մրցաշրջանի վերջին խաղում (2-1) հարձակվողական ոճի կիսապաշտպանը խփեց հաղթական գոլը։
Այսպիսով, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հավերցը խփել է 13 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում, ինչը գերմանացի ֆուտբոլիստների շրջանում լավագույն ցուցանիշն է 1995/1996 մրցաշրջանից ի վեր։
Բոլոր մրցաշարերում Հավերցն «Արսենալի» կազմում անցկացրած 57 խաղում խփել է 14 գոլ։