«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին խոսել է այն մասին, որ ակումբից հեռանալու մասին հայտարարությունից հետո դեռ աշխատանքի առաջարկ չի ստացել։
«Ոչ մի թիմ ինձ ոչինչ չի առաջարկել: Հենց հիմա պայմանագրի առաջարկ չունեմ:
Հույս ունեմ կրկին աշխատել Պրեմիեր լիգայում։ Չգիտեմ, թե որ ակումբում և երբ դա տեղի կունենա, բայց ինձ համար պատիվ ու հպարտություն էր աշխատել Պրեմիեր լիգայում»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Ավելի վաղ՝ մայիսի 18-ին, հայտարարվել էր, որ Դե Զերբին մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բրայթոնի» գլխավոր մարզչի պաշտոնը։