«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վաստակել է 33 (22+11) միավոր։
22-ամյա ֆուտբոլիստն այս առումով դարձավ մրցաշրջանի լավագույն խաղացող՝ մեկ միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդից։
Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն 5 խաղացողները՝ «գոլ+փոխանցում» համակարգով.
Քոուլ Պալմեր (Չելսի) – 33
Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի) — 32
Օլի Ուոթքինս (Աստոն Վիլա) – 32
Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ) – 28
Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի) — 27