«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան արձագանքել է այն փաստին, որ թիմը չեմպիոնության համար պայքարում զիջել է «Մանչեսթեր Սիթիին»։
«Քաղաքաբնակները» չորրորդ անգամ անընդմեջ հաղթեցին Պրեմիեր լիգան։ Լոնդոնյան ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտին զբաղեցրել է երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում։
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայում հաղթելու կապակցությամբ։ Մենք փորձեցինք անել ամեն ինչ։ Մենք ռեկորդային մրցաշրջան ունեցանք շատ առումներով, բայց սովորաբար այդ ռեկորդները տանում են դեպի մեծ տիտղոսների, և մենք չէինք նվաճում դրանք:
Դա ինձ վրդովեցնում է, քանի որ մենք իսկապես ցանկանում էինք մեր երկրպագուներին յուրահատուկ բան տալ: Կարծում եմ՝ ժամանակն է ընդմիջում անելու և մտածելու։ Ապագայում մենք պետք է մեր ատամները ցույց տանք, եթե իսկապես ցանկանում ենք հաղթել մրցաշարերում։ Մենք պետք է ավելի ագրեսիվ դառնանք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը։