Յուրգեն Կլոպը «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից հետո հրաժեշտ է տվել «Լիվերպուլի» երկրպագուներին։
«Ես զարմացած եմ. Մտածում էի, որ կհուզվեմ, բայց ոչ։
Շատ գոհ եմ բոլորից, մթնոլորտից, խաղից, ուրախ եմ այս ընտանիքի մաս լինելու համար, ուրախ եմ, որ այս օրը նշում ենք այսպես։ Շնորհակալություն։
Այն հանդիպումներից մեկը, որտեղ մենք ոչ-ոքի խաղացինք «Մանչեսթեր Սիթիի» հետ… Դա կօգնե՞ր։
Շնորհակալ եմ, որ անտեսեցիք իմ խնդրանքը՝ վեց շաբաթ չերգել իմ մասին»։ – ասել է գերմանացի մարզիչը, որից հետո ամբոխը սկսել է երգել նրա մասին։
Որոշ դադարից հետո Կլոպը շարունակել է խոսքը.
«Շնորհակալություն. Զվարճալի կլինի, եթե այս երգը երգեք հաջորդ սեզոնում։
Զգացողություն չկա, որ սա վերջն է։ Թվում է, թե սա սկիզբն է: Այսօր ես տեսա մի թիմ, որը լի էր տաղանդավոր, երիտասարդ, ստեղծագործ խաղացողներով։
Այս շաբաթների ընթացքում, երբ չափազանց մեծ ուշադրություն էր կենտրոնացված ինձ վրա, ես շատ բան սովորեցի։ Մարդիկ ասում են, որ ես իրենց կասկածողներից դարձրել եմ հավատացյալների: Դա ճիշտ չէ։ Դուք ինքներդ դա արեցիք: Եվ ոչ ոք չի ասում, որ ժամանակն է դադարել հավատալը: Այս ակումբը լավագույն մարզավիճակում է։
Մենք ունենք հրաշալի մարզադաշտ, մարզումային կենտրոն, իսկ դուք համաշխարհային ֆուտբոլի գերտերությունն եք։
Մենք ինքներս ենք որոշում՝ անհանգստանա՞լ, թե՞ երջանիկ լինել։ Մենք ինքներս ենք որոշում՝ հավատալ, վստահել, թե չվստահել։ Այսօր ես ձեզնից մեկն եմ և շարունակում եմ հավատալ: Ես հավատը պահում եմ 100%-ով»,- ասել է մարզիչը։
























































