Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Վեսթ Հեմին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
«Մանչեսթեր Սիթին» վաստակեց 91 միավոր և 4-րդ տարին անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն։
Մանչեսթերյան թիմի կազմում առաջին կեսում դուբլի հեղինակ դարձավ Ֆիլ Ֆոդենը։
Մինչև ընդմիջում հյուրերից գոլի հեղինակ դարձավ Մուհամեդ Կուդուսը։
Երկրորդ կեսում տանտերերից աչքի ընկավ Ռոդրին։