Ջեյմի Կարագերը խոսել է այս պահին ԱՊԼ-ի ուժեղագույն թիմի մասին: Նա նշել է, որ այդպիսին է համարում «Մանչեսթեր Սիթիին»։ Պեպ Գվարդիոլայի թիմը մոտ է լիգայի 4-րդ անընդմեջ տիտղոսը նվաճելուն.
«Գվարդիոլան կզբաղեցնի իր արժանի տեղը պատմության մեջ։ Շատերն են սպասում նրանց հաղթանակին այս կիրակի։
«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի լավագույն ակումբն է, իսկ Գվարդիոլան՝ ամենատաղանդավոր մարզիչը»,- մեջբերում է Կարագերին The Telegraph-ը։
Գվարդիոլայի թիմը կփորձի ոսկե մեդալները նվաճել մայիսի 19-ին։ Թիմը կխաղա «Վեսթ Հեմի» հետ։
























































