«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է «կարմիր սատանաների» կազմը։
«Նրանք պետք է թիմը կառուցեն Բրունո Ֆերնանդեշի շուրջ: Նա բարձրակարգ է, ունի մարտիկի բնավորություն։ Եվ ազատվեն մնացածից: Կարծում եմ, որ մենք դեռ պետք է պահենք երիտասարդ խաղացողներին՝ Բրունոյի հետ միասին: Սա պետք է լինի կազմի զանգվածային մաքրում:
Կպահե՞ի Օնանային, Մագուայերին և Դալոտին: Դալոտն իրեն լավ է զգում, Մագուայերը լավ մրցաշրջան է անցկացրել: Բայց այս լիգայում մրցելու համար նրանց ավելի լավ խաղացողներ են պետք: Ինձ սխալ մի հասկացեք, սրանք լավ խաղացողներ են: Բայց «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի» և «Արսենալի» հետ մրցելու համար նրանց ավելի լավ խաղացողներ են պետք», — Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
37 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 57 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի ութերորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (88 միավոր):
























































