Երեկ՝ մայիսի 15-ին, «Չելսին» Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում 2:1 հաշվով հաղթել է «Բրայթոնին»։
Այսպիսով, լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում 2023/2024 մրցաշրջանում առաջին անգամ չորս անընդմեջ հաղթանակ է տարել։ Նախկինում Պոչետինոյի թիմը հաղթել էր «Տոտենհեմին» (2:0), «Վեսթ Հեմին» (5:0) և «Նոթինգհեմ Ֆորեսթին» (3:2):
Պոչետինոն գլխավորել է «Չելսին» 2023 թվականի հուլիսին։ 52-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
37 տուրից հետո «Չելսին» 60 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի 6-րդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Մանչեսթեր Սիթին» (88 միավոր):
Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի «Բորնմութի» դեմ: Խաղը կկայանա մայիսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։
























































