Goal-ը հրապարակվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/2024 մրցաշրջանի լավագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։
Վարկանիշի առաջին տեղում կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերն է, ով անցած ամառ «Վեսթ Հեմից» տեղափոխվեց «Արսենալ»։
Երկրորդ տեղում Քոուլ Պալմերն է, ով նախորդ տարի «Մանչեսթեր Սիթին» փոխարինեց «Չելսիով»: Լավագույն եռյակը եզրափակում է Ալեքսիս ՄաքԱլիստերը, ով 2023 թվականին պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ։
Լավագույն 10-յակում են նաև Միկի վան դե Վենի, Դավիդ Ռայայի, Ռոս Բարքլիի, Կայ Հավերցի, Գիլերմո Վիկարիոյի, Պաու Տորեսի և Մոհամեդ Կուդուսի տրանսֆերները:
























































