«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է մանչեսթերյան ակումբից հեռանալու հավանականության մասին։
«Ես դա չեմ զգում և այդպես չեմ տեսնում իրավիճակը։ Այնպես չէ, որ ես պատրաստվում եմ երկրպագուների համար պատվո շրջան կազմել, ոչ: Ձեր հաճախակի տրված հարցերի պատասխանը մնում է նույնը։ Երկրպագուները միշտ աջակցում են թիմին և աջակցում են ինձ։ Փողոցում շատ մարդիկ են մոտենում ինձ։ Երկրպագուները հասկանում են, որ ակումբը գտնվում է անցումային շրջանում, նրանք հասկանում են այն խնդիրները, որոնք հետ մենք ստիպված ենք եղել դիմակայել», — X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) տեն Հագի խոսքերն է մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կչեղարկի թիմի ավանդական ընթրիքը, որը պետք է տեղի ունենար մայիսի 20-ին՝ Էրիկ տեն Հագի գլխավորությամբ մրցաշրջանի ձախողման պատճառով։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 36 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։ Ներքին առաջնության շրջանակում մանկունիանցիներին մնացել է անցկացնել երկու խաղ։ Մայիսի 15-ին Էրիկ տեն Հագի թիմը սեփական հարկի տակ կընդունի «Նյուքասլին», իսկ չորս օր անց կմեկնի Բրայթոն։