«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա անգլիացին մոտ է պայմանագիրը մինչև 2025 թվականի ամառ երկարաձգելուն։
Ավելի վաղ «Լեսթերը» Պրեմիեր լիգայի ուղեգիր էր նվաճել՝ դառնալով Չեմպիոնշիփի հաղթող։
Այս մրցաշրջանում Վարդին անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։