Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմն» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը։ Հանդիպման վերջնամասում նորվեգացին դարձավ դուբլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
«Տոտենհեմը» 63 միավորով մնաց 5-րդ տեղում և կորցրեց լավագույն քառյակում հայտնվելու շանսը։
«Մանչեսթեր Սիթին» 88 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 1 տուր առաջ 2 միավորով գերազանցում է «Արսենալին»։
ԱՊԼ-ի վերջին տուրում «Արսենալը» կհյուրընկալի «Էվերթոնին», իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ «Վեսթ Հեմին»։
























































