Լոնդոնի «Արսենալի» նախկին խաղացող, իսկ այժմ ֆուտբոլային վերլուծաբան Փոլ Մերսոնը հայտարարել է, որ պատրաստ է դաջվածք անել «Տոտենհեմի» պատվին, եթե թիմը հաղթի «Մանչեսթեր Սիթիին»։
«Տոտենհեմը» կհաղթի՞, թե՞ ոչ-ոքի կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ․․․ Հազիվ թե․․․
Եթե նրանք հաղթեն, ես դաջվածք կանեմ «Տոտենհեմի» պատվին», — հաղորդում է «Արսենալի» լեգենդի խոսքերը Goal-ը:
«Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մայիսի 14-ին, Լոնդոնի մարզադաշտում։ Ներկա պահին Պեպ Գվարդիոլայի սաները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են, բայց մեկ հանդիպում պակաս են անցկացրել «Արսենալից», որին զիջում են ընդամենը մեկ միավոր աղյուսակում։
























































