«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Այնտրախտում», չի մտածում Ամստերդամի «Այաքս» վերադառնալու մասին։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացին դիտարկում է կարիերան Իսպանիայում, Իտալիայում կամ Ֆրանսիայում շարունակելու տարբերակները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» չի ծրագրում ակտիվացնել ֆուտբոլիստին 11 միլիոն եվրոյով գնելու տարբերակը։
Այնտրախտը Դոնիի վարձակալության մասին հայտարարել էր այս տարվա հունվարին։ Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Այաքսից» 2020 թվականի ամռանը 39 միլիոն եվրոյի դիմաց:
























































