Ռիվալդոն խոսել է Կազեմիրոյի՝ «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին։
Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2022 թվականից։ Բրազիլացի կիսապաշտպանը մադրիդյան թիմում խաղում էր 2013 թվականից։
«Նա հիանալի մարդ է, իմ ընկերն է, մենք միասին խաղացել ենք «Սան Պաուլոյում»:
Նա փայլուն կարիերա է անցկացրել «Ռեալում»: Իմ կարծիքով, նրա համար սխալ որոշում էր «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը։
Նա գեղեցիկ պատմություն ուներ «Ռեալում», բայց, իհարկե, ֆինանսական կողմն ազդեց այս որոշման վրա։
«Յունայթեդը» սարսափելի պահ է ապրում այդքան վնասվածքներով։ Կազեմիրոն կիսապաշտպան է, ոչ հարձակվող, ոչ պաշտպան, և մարդիկ նրան քննադատում են դիրքից դուրս խաղալու համար: Բայց ես չեմ կարծում, որ նրան պետք է մեղադրել»,- ասել է «Բարսելոնայի» և Բրազիլիայի նախկին ֆուտբոլիստը Betfair-ին:
























































