Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում երեկ՝ մայիսի 11-ին, «Վեսթ Հեմը» հյուրընկալել էր «Լուտոն Թաունին»։
Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով՝ հօգուտ լոնդոնյան թիմի։
Հատկանշական է, որ «Լուտոնն» առաջ անցավ հաշվի մեջ 6-րդ րոպեին, իսկ 54-րդ և 65-րդ րոպեներին բաց թողեց երկու գոլ:
Արդյունքում «Լուտոնը» սահմանեց Անգլիայի առաջնության ռեկորդ՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ առաջին թիմը, որը և՛ գել է բաց թողել, և՛ գոլ խփել մրցաշրջանի 30 տարբեր տուրերում։