«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսից» կրած պարտության (0:2) մասին։
««Օլիմպիակոսն» արժանիորեն հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ։ Նրանք երկու հանդիպումներում էլ ավելի լավն էին։ Մենք բաց էինք թողել մեր հնարավորությունը դեռ առաջին խաղում։ Այստեղ մենք պետք է շտկեինք իրավիճակը։ Մեզ հաջողվեց նվազեցնել «Օլիմպիակոսի» ակտիվությունը և նվազագույնի հասցնել նրանց հնարավորությունների քանակը, բայց նրանք, այնուամենայնիվ, կարողացան գոլ խփել»,- Էմերիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Օլիմպիակոսը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ֆիորենտինային»: Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Աթենքում։