«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։
«Վա՜յ, վա՜յ: Շնորհավորում եմ բոլորին, դուք արժանի եք եզրափակչում խաղալուն։ Վերցրեք այդ գրողի տարած գավաթը հիմա»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին կայացել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ փուլի Հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 1։0 հաշվով (ընդհանուր՝ 2։0)։
Մադրիդի «Ռեալը» և Դորտմունդի «Բորուսիան» կխաղան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: