«Չելսին» համաձայնության է եկել «Պալմեյրասի» կիսապաշտպան Էստևան Վիլիանի հետ պայմանագրի կետերի շուրջ։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնցիները մոտ 32 միլիոն եվրոյի առաջարկ կանեն շուտով բրազիլական ակումբին։
Էստևանը «Պալմեյրասի» կազմում անցկացրած 17 խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։
























































