«Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Սիասը կարող է հեռանալ մադրիդյան ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է AS-ը։ Իսպանական պարբերականի տեղեկացմամբ՝ մադրիդյան ակումբի ղեկավարությունը արդեն ֆուտբոլիստին հայտնել է իր որոշման մասին։ Մադրիդցիներն ուզում են հավելյալ միջոցներ ստանալ կազմն ուժեղացնելու համար։ «Ռեալը» կարող է վաճառել նաև Իսկոյին ու Մարիանո Դիասին։ Դիասը «Ռեալ» էր տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Մանչեսթեր Սիթիից» 15 մլն եվրոյով։ 20-ամյա կիսապաշտպանը մրցաշրջանի նախապատրաստության հիմնական մասը բաց էր թողել վնասվածքի պատճառով։ Օգոստոսին նա ևս մեկ վնասվածք էր ստացել։ Նախորդ մրցաշրջանում Դիասը մասնակցել է 11 խաղի։