Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ջոշուա Կիմիխը և Լեոն Գորեցկան միասին 4 միլիոն եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է Kicker-ը:
Ֆուտբոլիստները հորդորել էին ցանկացողներին միանալ իրենց նախաձեռնությանը: Նրանք ստեղծել էին #WeKickCorona ազատ հարթակը, որտեղ յուրաքանչյուրը կարող էր իր լուման ներդնել կորոնավիրուսի դեմ պայքարին:
Այդ նախաձեռնությանը միացել է ավելի քան 3500 մարդ, որոնց թվում են ՝ Մատս Հումելսը, Լերոյ Սանեն, Յուլիան Դրակսլերը, Տիմո Վերները և այլ մարզիկներ: