Իտալական «Լացիոն» 120 միլիոն եվրո է պահանջում թիմի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի համար, տեղեկացնում է Tuttomercato-ն:
Նշվում է, որ Ա Սերիայի չեմպիոն դառնալու պարագայում գումարի չափը կարող է ավելացվել:
Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստին գնելու հիմնական հավակնորդը ՊՍԺ-ն է, սակայն, մի շարք ակումբներ նույնպես հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստով:
Իտալիայի Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։