MLS-ը ներկայացնող «Նյու Յորք Սիթի» ակումբը հայտնել է, որ իր ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի անունը չի հրապարակվում: Նշվում է, որ նա իրեն լավ է զգում և գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Հիշեցնենք, որ MLS-ի առաջնությունը դադարեցված է:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14.000-ի: 218 մարդ մահացել է: