«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու է որոշել վեց փոփոխություն կատարել իր թիմի մեկնարկային կազմում «Ատալանտայի» հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (0:3):
«Երբ պարտվում ես, տրամաբանական է, որ քո որոշումները կասկածի տակ կառնվեն։ Ես դա հասկանում եմ։ Բայց ես ունեի դա անելու իմ պատճառները և նորից կանեի նույնը: Եթե ցանկանում եք լավագույնս լինել մրցաշրջանի մնացած հատվածում, ռոտացիան անհրաժեշտ է: Այսքանը: Այս արդյունքի համար առաջին հերթին ես եմ պատասխանատու, ես դա գիտեմ, բայց հավանաբար նույն որոշումը կկայացնեի, եթե հնարավորություն ունենայի կրկնել ամեն ինչ»,- Կլոպի խոսքն է մեջբերել «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Բերգամոյում (Իտալիա):