«Ատալանտայի» հարձակվող Ջանլուկա Սկամական խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Հիշեցնենք, որ իտալական ակումբը ջախջախիչ հաղթանակ էր տարել 3։0 հաշվով, իսկ Սկամական դարձել էր դուբլի հեղինակ։
«Սա ֆանտաստիկ երեկո է, քանի որ մենք ի սկզբանե հավատում էինք հաղթանակին և հիմա շատ ուրախ ենք։ Բոլորը կարծում էին, որ դատապարտված ենք: Բայց նրանց դեմ 3:0-ն բավարար չէ, քանի որ պատասխան հանդիպում կա։
Փորձեցինք հնարավորինս հանգիստ լինել, համարձակ դուրս եկանք խաղադաշտ և օգնեցինք ինքներս մեզ։ Նման սխրանքներն իրականացվում են ոչ թե անհատների, այլ թիմի կողմից: Այսօր երկու գոլ խփեցի, բայց եթե թիմակիցներս չլինեին, ես չէի կարողանա աչքի ընկնել։ Սա բոլորի հաղթանակն է։ Սրանք արժեքավոր գոլեր են Ատալանտայի համար,- Սկամակկայի խոսքն է մեջբերել Sky Sport Italia-ն։