«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պիտեր Կրաուչը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում մերսիսայդյան թիմի՝ «Ատալանտայից» կրած պարտության (0:3) մասին։
«Գասպերինիի առաջ քաշած ուժերը խոսում են նրա խիզախության մասին։ Թիմը մեծ ճնշում էր գործադրում, ուստի Լիվերպուլը չկարողացավ հեռացնել գնդակը: Իսկ երկրորդ խաղակեսում «Ատալանտան» էլ ավելի գերիշխող դարձավ։ «Ատալանտան» պարզապես ֆանտաստիկ էր»,- Կրաուչի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ատալանտա»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին՝ Բերգամոյում (Իտալիա): Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։