«Լիվերպուլի» հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ատալանտայից» կրած պարտության (0:3) մասին։
«Սա շատ հիասթափեցնող երեկո էր բոլորիս համար, բայց մենք չենք կարող երկար կանգ առնել դրա վրա: Մեզ պետք է, որ բոլորը անհամբեր սպասեն ևս մեկ մեծ խաղի: Մենք պետք է վերադառնանք դրական արդյունքների հասնելուն։
Ցավալի է, բայց սա չպետք է կոտրի մեզ։ Մենք պետք է շատ արագ արձագանքենք։ Մենք վաղուց տանը չէինք պարտվել։
Եթե չհավատանք քամբեքին, ապա Իտալիա գնալն իմաստ չունի։ Մենք դժվարացրինք մեր գործը՝ պարտվելով այստեղ 0։3 հաշվով։ Բայց վերադառնալու միակ ճանապարհը այս շաբաթվա վերջին սպասվող հաջորդ խաղում հաղթելն է: Դրանից հետո մենք կարող ենք մտածել, թե ինչպես կարելի է նվազագույնը չորս գոլ խփել պատասխան խաղում»,- վան Դեյկի խոսքն է մեջբերել BBC-ն:
Ապրիլի 14-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում մերսիսայդյան թիմը կընդունի «Քրիսթալ Փելասին», իսկ «Ատալանտայի» հետ պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին՝ Բերգամոյում (Իտալիա):