«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ատալանտայից» կրած պարտության (0:3) մասին։
«Իսկապես վատ խաղ էր: Մենք արժանի էինք պարտության. Ուղղակի ուզում եմ շնորհավորել «Ատալանտային»: Մենք կորցրել էինք խաղի թելը։ Լավ բան չկա ասելու։ Մենք ամենուր էինք և միևնույն ժամանակ՝ ոչ մի տեղ»,- Կլոպի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին Բերգամոյում (Իտալիա):