Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլն» ընդունել էր «Ատալանտային»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Հյուրերից 38-րդ րոպեին հաշիվը բացեց Ջանլուկա Սկամական։
60-րդ րոպեին իտալացի հարձակվողը դարձավ դուբլի հեղինակ։
83-րդ րոպեին իտալական թիմի առավելությունը կրկնապատկեց Մարիո Պաշալիչը։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին։