Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղը Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում (3:3)։
«Էրլինգ Հոլանդը վատ խաղաց Մադրիդի դեմ, խաղադաշտում վատագույն խաղացողն էր: Եթե նա գոլ չի խփում, ուրեմն նրա խաղն անօգուտ է։
Հոլանդը միջակ է խաղում գնդակով: «Մանչեսթեր Սիթիին» պետք էր հարձակվող, որը գիտի ինչպես գնահատել գնդակը դժվար պահերին։ Ի վերջո, նույնիսկ թիմակիցներն անտեսեցին նրան»,- ասել է վան դեր Վարտը Ziggo Sport-ի եթերում: