Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, կմեկնարկի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի «Լիվերպուլ» — «Ատալանտա» առաջին հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Լիվերպուլ» — Կելեհեր, Գոմես, Կոնատե, Վան Դեյկ, Ցիմիկաս, Էնդո, Ջոնս, Մակալիսթեր, Էլիոթ, Գակպո, Նունյես։
«Ատալանտա» — Մուսո, Հին, Կոպմեյներս, Պաշալիչ, Էդերսոն, Դե Ռոն, Դե Կետելարե, Ջիմշիտի, Ռուջերի, Ձապակոստա, Սկամակա։