«Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին երկու խաղով որակազրկվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում (2:2) հեռացվելուց հետո։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Բացի այդ, նա տուգանվել է 10 հազար ֆունտ ստերլինգով։ Հիշեցնենք, որ Վենսան Կոմպանին դժգոհ էր «Բարնլիի» դեմ 11 մետրանոց նշանակելուց և կարմիր քարտ ստացավ իր բուռն արձագանքի համար։ Միաժամանակ խաղադաշտից հեռացվեց նաև թիմի պաշտպան Լորանս Ասինյոնը։
44-րդ րոպեին «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը 11 մետրանոցից բացեց խաղի հաշիվը։ 47-րդ րոպեին «Բարնլիի» կիսապաշտպան Ջոշ Կալենը խփեց պատասխան գնդակը։ 78-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Քոուլ Պալմերը։ «Բարնլին» հավասարեցրեց հաշիվը 81-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Դարա Օշին։