Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենին հայտնվել է ԱՊԼ-ի թոփ ակումբների ուշադրության կենտրոնում և ֆրանսիական ակումբը մեծ գումարներ է պահանջում իր հարձակվողի համար, տեղեկացնում է Le 10 Sport-ը:
Ֆրանսիացիները 100 միլիոն եվրո է գնահատում Օսիմենիին:
«Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Չելսին» հետևում են տաղանդավոր հարձակվողի խաղին և պատրաստ են գնել նրա տրանսֆերը:
Ֆրանսիայի այս առաջնությունում նիգերիացին անցկացրել է 27 հանդիպում ու դարձել 13 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև իսպանական գրանդ ակումբները: