Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը «Մոնտերեյի» և «Ինտեր Մայամիի» միջև։
Մեքսիկական ակումբը հաղթել է 3:1 հաշվով և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ (առաջին հանդիպումը 2:1 էր):
31-րդ րոպեին տանտերերի հարձակվող Բրենդոն Վասկեսը բացել է խաղի հաշիվը։ 58-րդ րոպեին նրա թիմակից Գերման Բերտերամեն կրկնապատկել է «Մոնտերեյի» առավելությունը։ 64-րդ րոպեին կիսապաշտպան Խեսուս Գալարդոն հաշիվը դարձրել է խոշոր:
78-րդ րոպեին հյուրերը մնացել են 10 հոգով այն բանից հետո, երբ մի քանի րոպեի ընթացքում երկրորդ դեղին քարտը ստացավ պաշտպան Ժորդի Ալբան։ 85-րդ րոպեին կիսապաշտպան Դիեգո Գոմեսը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի փոխանցումից խփել է «Ինտեր Մայամիի» միակ պատասխան գնդակը։
Մեսսին հյուրերի մեկնարկային կազմում էր խաղադաշտ դուրս եկել և անցկացրել է ամբողջական հանդիպում, ինչպես և նրա թիմակից, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։
























































