Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին։
«Մենք խաղալու ենք մրցաշարի գործող հաղթողի դեմ։ «Մանչեսթեր Սիթին» այս պահին աշխարհի լավագույն թիմն է: Նրանք իրենց հայտացուցակում չունեն թույլ ֆուտբոլիստներ:
Սա շատ ուժեղ մրցակից է, ով լավ է աշխատում գնդակով: Նրանց դեմ խաղալը անհարմար է, բայց ես հավատում եմ «Ռեալին», — բրազիլացի հարձակվողի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։
Առաջին հանդիպումը կկայանա Մադրիդի մարզադաշտում ապրիլի 9-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում հաջորդ շաբաթ։