Ավարտվել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում հանդիպել են «Ալ-Հիլալն» ու «Ալ-Նասրը»։ Թիմերը խաղացել են Աբու Դաբիի Մոհամեդ Բին Զայեդ մարզադաշտում: Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2։1 հաշվով հաղթանակով։
Այսպիսով, «Ալ-Հիլալի» խաղացողները համաշխարհային ֆուտբոլի ռեկորդային հաղթական շարքը հասցրել են 33 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերի խաղերը։ Վերջին անգամ թիմը միավորներ է կորցրել 2023 թվականի սեպտեմբերին։
«Ալ-Հիլալը» Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է՝ 27 խաղում վաստակելով 77 միավոր։ Սուպերգավաթի եզրափակիչ խաղում «Ալ-Հիլալը» կհանդիպի «Ալ-Իթթիհադի» հետ: Հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:30-ին:
























































