Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) նախագահ Ֆիլիպ Դիալոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։
«Զիդանը ֆրանսիական ֆուտբոլի հուշարձաններից մեկն է։ Առաջին բանը, որ պետք է անել, նրան երախտագիտություն և շնորհակալություն հայտնելն է այն ամենի համար, ինչ նա արել է ֆրանսիացիների համար:
Սակայն մենք արդեն ունենք Ֆրանսիայի հավաքականի լավագույն մարզիչը, ով պաշտոնավարելու է մինչեւ 2026 թվականը։ Դրանով ամեն ինչ ասված է»,- Դիալոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը: