ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Լիգա 1-ի, Չեմպիոնների լիգայի և Ֆրանսիայի գավաթի գավաթները նվաճելու իր թիմի հնարավորությունների մասին։
«Մենք կփորձենք դա անել մեր ամբողջ սրտով»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում PSG Report-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Պարի Սեն Ժերմենը» 26 հանդիպումներից 59 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։