ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Նեյմարն ու Տիագո Սիլվան վերադարձել են Բրազիլիա կորոնավիրուսի համավարակի պատճառով, տեղեկացնում է ESPN-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբը թույլ է տվել ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք ինքնուրույն որոշեն, թե որտեղ են ցանկանում ինքնամեկուսանալ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։ Որոշները, ինչպես Նեյմարն ու Սիլվան, ցանկացել են այլ երկրում անցկացնել կարանտինը։
ՊՍԺ-ի մյուս ֆուտբոլիստները նախընտրել են մնալ Փարիզում։
COVID-19 առաջին անգամ արձանագրվել էր նախորդ տարվա վերջում Չինաստանի ՈՒհան քաղաքում։ Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի պատճառով ավելի քան 7000 մարդ է զոհվել։