Անգլիական «Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դայկը խոսել է կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակի մասին։
«Ես ցանկանում եմ ուղերձ հղել և ասել բոլորին, որ հույս ունեմ, որ բոլորը լավ են այս բարդ ժամանակներում։
Մենք պետք է հոգ տանենք միմյանց նկատմամբ աշխարհում բոլորի համար ստեղծված այս բարդ պայմաններում։ Խնդրում եմ, ապահով մնացեք։ Մենք կվերադառնանք։ You’ll Never Walk Alone»,-գրել է Վան Դայկը Twitter-ի իր էջում։
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարզական բոլոր միջոցառումները Եվրոպայի տարածքում դադարեցված են։ Մեկ տարով հետաձգվել է նաև Եվրոպայի առաջնությունը։