Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն միացել է նոր չելենջին՝ կորոնավիրուսի տարածման դեմ:
Ըստ չելենջի կանոնների, դուք պետք է ինչ-որ բան նկարեք Instagram-ի Storys-ում և մարտահրավեր նետեք ձեր ընկերներին: Իսկոն օգտագործել է սոցկայքում առկա նկարելու հնարավորությունը և պատկերել վիշապ:
Հայտնի ֆուտբոլիստները մասնակցում են նաև «Մնա տանը» չելենջին ՝մարզվելով և հանգստանալով, առանց տնից դուրս գալու: Ամենատարածված մարտահրավերներից մեկում խաղացողները գնդակի փոխարեն զուգարանի թղթով են գնդակ խաղում: Այդ չելենջին արդեն մասնակցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, «Կրասնոդարի» կիսապաշտպան Ռեմի Կաբելան, «Սպարտակի» հարձակվող Յորդան Լարսոնը, «Զենիթի» հարձակվող Սեբաստիան Դրիուսին և այլոք: