Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է լոնդոնի «Չելսին», որի ղեկավարությունը ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է «Ռեալի» ֆուտբոլիստի համար վճարել 52 միլիոն եվրո: Մադրիդյան ակումբը 70 միլիոն եվրո է պահանջում:
Հավելենք, որ Իսպանիայի այս առաջնությունում նա անցկացրել է 16 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: